Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Հրեշտակ» ոստիկանուհիներ

«Հրեշտակ» ոստիկանուհիներ
23.05.2013 | 21:27

Գյումրին երբեք չի թողնում, որ մոռանաս իրեն: Մի աղմկոտ պատմությունը չավարտված, սկսվում է մյուսը, իսկ տեղի չինովնիկները, իրար հերթ չտալով, փորձանք են բերում գյումրեցիների գլխին: Հիմա էլ «հետկրիմինալ» շրջանում ոստիկաններն են ոչ ճիշտ վարքագիծ դրսևորում, այն էլ` աղջիկ ոստիկանները, այն էլ` «հրեշտակ»:

Ինչպես վերջերս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էր հրահանգել, հասարակական կարգը պահպանելու համար Գյումրի է գործուղվել «հրեշտակ ոստիկանների» հատուկ խումբ: «Հայրաքաղաքի» մեր աղբյուրների փոխանցմամբ, հիշյալ «հրեշտակ» ոստիկանուհիներն իրենց բավականին լպիրշ են պահում: Քաղաքացիների այդ «պաշտպաններն» առաջինն իրենք են անհարգալից վերաբերմունք ցուցաբերում գյումրեցիների նկատմամբ:
Այս նորամուծությունը գյումրեցիների շրջանում լուրջ դժգոհությունների տեղիք է տվել. «Անշնորհք տոնով ու հեգնանքով են հարաբերվում քաղաքացիների հետ»։ «Արա, քեզ չտենամ ստե կանգնած, թե չէ շանսատակ կանեմ»,- նրանց խոսքը մեջբերում են գյումրեցիները, հեգնելով, թե լրիվ իրենց «կորցրել» են:
Կարծում ենք, ոստիկանության վերադասները համարժեք եզրահանգումներ կանեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 12302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ